VBET-ն դարձել է Ֆրանսիական ակումբի բուքմեկերական գործընկերը

Հայաստանում հիմնադրված VBET ընկերությունը նշում է Ֆրանսիայում իր գործունեության առաջին տարին՝ հայտարարելով Ligue 1-ի պատմական ակումբներից մեկի՝ Մոնակո ֆուտբոլային ակումբի հետ գործընկերության մասին:

VBET ընկերությունը, հավատարիմ մնալով «կենտրոնը երկրպագուն է» գաղափարախոսությանը, ակումբի երկրպագուներին կներկայանա մի շարք նորարարական և ինքնատիպ առաջարկներովինչպես Հայաստանում և Ֆրանսիայուն, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Համագործակցությունը հնարավորություն է հայաստանյան ընկերությանը ներկայանալու միջազգային տարբեր հարթակներում։ VBET ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանն ասել է. «VBET-ի պատմության մեջ AS Monaco-ի հետ կնքված այս երկարաժամկետ համագործակցությունը հպարտանալու մեծ առիթ է: Շարժվենք միասին դեպի հաղթանակ»։

Օլեգ Պետրովը Մոնակո ֆուտբոլային ակումբի փոխնախագահ-գործադիր տնօրենն ավելացրել է.

«AS Monaco-ն և VBET-ը կապված են ֆուտբոլի հանդեպ կրքի, դեպի նորարարություն ձգտման և շատ մրցակցային շրջանակներում` որպես առաջնորդ հաստատելու ցանկությամբ: Մենք ուրախ ենք այս համագործակցությունը սկսել, և ես ողջունում եմ VBET-ի մուտքը Մոնակո ընտանիք»։ Ավելին կարդալ։

Please follow and like us:
en_US