ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
![](https://cnews.am/wp-content/uploads/2020/08/cnews-.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ ՀՖՖ Մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետ դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում: Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ս․թ․ օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մրցավարական դպրոցի refereeeducation@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:
Ավելի մանրամասն կարդալ այստեղ։
Please follow and like us: